Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14.850 միավոր և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

Կիսվել ձեր ընկերների հետ