Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ դեպքը եղել է․ ո՞վ էր Սևանում կրակոցների հետևանքով մահացած քաղաքացի. մանրամասներ

Երեկ գիշեր Սևանի «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցների հետևանքով մահացած քաղաքացին Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանն է։ Նա «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր։

Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով քրեական գործերով անցնող մի քանի նորատուսցիներ սկսել են կրակոցներ արձակել։ Նրանցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Աֆիյանին, ապա նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, ամուսնացած էր, երեք երեխաների հայր։ Մեր տեղեկություններով՝ իր յոթ ամյա երեխայի աչքի առաջ էլ սպանվել է Աֆիյանը։

«Արտակարգ մարդ էր, արտակարգ ընկեր ու հայրենասեր քաղաքացի»,- MediaHub-ին փոխանցեցին Սևանի համայնքապետարանից։

Կիսվել ձեր ընկերների հետ