Ոսկեպարում՝ եկեղեցու հարակից տարածքում, որտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, իրավիճակը պարբերաբար լարվում է։
Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան, ժամանել են նաև ԱԱԾ հատուկ ջոկատայինները։
«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս»,- բղավում է կանանցից մեկը՝ աշխատանքները դադարեցնելու կոչեր հնչեցնելով:
