«‎Մաա՜մ, վախենում եմ․ Աստված ջան, օգնի մեզ․․.»‎ Ինչպես Դուբայ-Երևան չվերթի ուղևորները հրաշքով փրկվեցին․ բացառիկ տեսանյութ

Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող, Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել։ Դա հենց Դուբայի ջրհեղեղի և ուժեղ փոթորիկի օրն է եղել։

Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները։

MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել է տեսանյութ օդանավի սրահից, թե ինչպես է կայծակը խփում, և խուճապ սկսվում օդանավում։

Կիսվել ձեր ընկերների հետ