Ի՞նչ վիճակում են գտնվում Շմոլ գազից թունավորված երեխաները

Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից):

Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում՝ բարոթերապիա:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Կիսվել ձեր ընկերների հետ