Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է։

Այս պահին նախնական տվյալներով կա 4 զոհ և 9 տուժած:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Կիսվել ձեր ընկերների հետ