«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել»…Այսօր Կարեն Դեմիրճյանւ ծննդյան օրն է…

Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Որպես ժողովրդի կողմից սիրված, արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար, հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։

Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել, որոնց մասին ջերմ հիշողություններ ունեմ»:

Կիսվել ձեր ընկերների հետ