Երևանում վթարի հետևանքով մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են

Այսօր՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեքպի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը:

«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ մայր ու անչափահաս որդի են, ովքեր չեն ունեցել սաղավարտներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Կիսվել ձեր ընկերների հետ