ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են…տեսանյութ…ի՞նչ է կատարվում

ՍպուտնիկԱրմենիայի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են, որտեղ, ըստ տարածված լուրերի, առաջինն է ահաբեկչություն իրականացվելու։

ԱԱԾ-ն պարզում է, թե ովքեր են կանգնած տեղեկատվության տարածման հետևում: Անանուն Տելեգրամ ալիքը, որից տարածվել է լուրը, արգելափակված է, բայց նշված ցուցակի յուրաքանչյուր դպրոցում այժմ աշխատում են իրավապահները: Դպրոցներում դասերը չեն դադարեցվել, չնայած որոշ ծնողներ վերցրել են իրենց երեխաներին:

Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվել Երևանյան դպրոցներում և առևտրի կենտրոններում ահաբեկչության վերաբերյալ, ինչը խուճապ է առաջացրել ծնողների մոտ։

Տեղեկատվական փորձագետ Արթուր Պապյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ դա ֆեյք տեղեկատվություն է։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Ինչպե՞ս ստուգել, որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»,- գրել է մեդաիաանվտանգության փորձագետը։

Կիսվել ձեր ընկերների հետ