Իմ ճանաչած ամենաերիտասարդ պապիկն էր. Գևորգ Սիրեկանյանը՝ Ալիկ Հակոբյանի մասին

Փետրվարի 10-ին մեծ ցավով հայտնեցինք, որ մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նախնական տվյալներով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

Ժամեր առաջ ավարտվեց սիրված շոումենի հոգեհանգստի արարողությունը:

StarNews-ը հանդես էր եղել ուղիղ միացմամբ, որի ընթացքում խոսել էր նաև Ալիկ Հակոբյանի ընկերների հետ:

«Ալիկի հետ ծանոթացել ենք գործնական բերումով, կարելի է ասել այն ժամանակ, երբ նոր սկսում էի երգել։ Նրա մասին միայն դրական ու լավ խոսքեր կասեմ։
Տարբեր միջոցառումների ժամանակ ավելի մտերմացանք։
Իրականում 1000 ափսոս, էս լուրը շատ-շատ ահավոր էր։ Հարազատներին ու ընկերներին՝ մեզ համբերություն։
Միայն մի դրվագ կարող եմ պատմել, երբ, որ «Հումորի լիգային« հրավիրված էի որպես ժյուրի, ինքն էլ մասնակցում էր, խոսքիս ժամանակ էն մեջբերեցի, որ իմ ճանաչած ամենաերիտասարդ պապիկն ա։ էդքանը, բոլորիս համբերություն»,-StarNews-ի հետ զրույցում ասաց երգիչ Գևորգ Սիրեկանյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ