Հայաստանին Միջերկրական ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունը կզգացվի այսօր երեկոյան։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առաջիկա 5 օրերին մեր երկիրը պարբերաբար գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Ժամանակ առ ժամանակ, դադարներով կլինեն կարճատև անձրևներ»,- ասաց նա։