Սոթքի ռուս աշխատակիցները Ադրբեջանին տեղեկություննե՞ր են հայտնել

«Հրապարակ»-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 2-ին, Վարդենիս քաղաքում ԱԱԾ-ն փորձել է բերման ենթարկել Սոթքի ոսկու հանքի պահակակետի 2 ռուս աշխատակցի։
Սոթքի աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ իրենց լուրեր են հասել, որ նրանք կասկածվում են լրտեսության մեջ։

Ըստ աշխատակիցների՝ ռուս աշխատողները տեղեկություններ են տրամադրել Ադրբեջանին՝ Սոթքի հայկական դիրքերից։

Ուշ ժամի պատճառով, չկարողացանք լուրի իսկությունը ճշտել «Գեոպրոմայնինգ» ընկերությունից, իսկ ԱԱԾ-ից չեն պատասխանում մեր զանգերին։

 

Կիսվել ձեր ընկերների հետ