Արամ Մինասյանն է…Շատ բարի էր, ուշադիր, սիրով, հոգատար, շատ լավ ամուսին և հրաշալի հայր էր. ցավոք զոհվել է…

Արամ Հարությունի Մինասյան
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Ծնվել է 1980թ․ մայիսի 30-ին, ՌԴ-ում, նախկին Սվերդլովսկ, այժմյան Եկատերինբուրգ քաղաքում։ Բայց, շատ չանցած, տեղափոխվել են Հայաստան՝ Երևան։ Սակայն շատ փոքր տարիքում՝ դեռևս 2 տարեկանում կորցրել է հորը, ով մահացել է ավտոթարից։ Խելոք երեխա էր, ընկերասեր էր և հարգել գիտեր շրջապատին։ Սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, առաջին դասարան գնացել է 1987թ․, եղել է հարվածային, կարգապահության և լավ վարքի համար շատ սիրված է եղել ուսուցիչների ու համադասարանցիների կողմից։ Ավարտել է 1997թ․։ Նույն տարին էլ ընդունվել է թիվ 1 բժշկան ուսումնարան՝ ընտրելով ատամնատեխնիկի մասնագիտություն, ավարտել է 1999թ․ գերազանցության՝ կարմիր դիպոմով։

1999-2001թ․ աշխատել է մասնագիտությամբ։ 2001-2004թթ․ հրավերքով աշխատել է Մոսկվայում։ 2004թ․ վերադառնալով Հայաստան՝ զբաղվել է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

2010թ․-ից իր մասնակցությունն է ունեցել աղետի գոտու՝ Գյումրու, 1988թ․ երկրաշարից հետոյի վերականգնման, ինչպես նաև ազգային գրադարանի և մի շարք այլ կարևոր պետական կառույցների շինարարական աշխատանքներին։
Ամուսնացել է 2012թ․ գեղեցկուհի Գայանեի հետ և իրենց համատեղ կյանքում ունեցել են 2 երեխա՝ տղա, աղջիկ։
Արցախի ազատամարտիկների ջոկատի անդամ էր։ Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը՝ նա ձեռքերը ծալած նստել չէր կարող և հենց առաջին օրն էլ նույն ջոկատով կամավորագրվել է մասնակցելու մարտերին։

2019թ․ պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
2017-2020թթ․ զբաղվել է ջերմոցային կուլտուրայով։
Դասընկերներից 3 հոգու հետ շատ մտերիմ էր, նրանք էլ հաճախ են պատմում, որ իրենց ընկերը բոլոր ընկերներից ամենաակտիվն ու շփվողն էր, իսկ վեճերի ժամանակ միշտ հաշտեցնողի դերում էր։

2020թ․ սեպտեմբերի 27-ի ադրբեջանաթուրքական սանձազերծված 44 օրյա պատերազմի ժամանակ ևս չկրողացավ անմասն մնալ, չարձագանքել հայրենիքի կանչին ու չգնալ պաշտպանելու հողը հայոց։ Եվ կրկին կամավոր հիմունքներով, սեպտեմբերի 28-ին Արցախի ազատամարտիկների ջոկատի հետ մեկնեց Արցախ՝ վայրագ գազանին իր տեղը ցույց տալու։

Մարտնչել է ընկերոջ՝ Արցախի Ազատամարտիկների միության անդամ Ալեքսանդր Հարությունանի հետ, ում մականունը Սաշ էր, կռվել են քաջաբար և զոհվել աննահանջ կերպով երկուսով միասին հոկտեմբերի 10-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նրանք միասին են անցել այդ դժվարին ու անանցանելի ճանապարհը և միմյանց մենակ չթողնելով՝ երկուսով էլ հավերժացել։

Արամի մարմինը հարազատներին են հանձնել 21 օր անց՝ ԴՆԹ-ի արդյունքից հետո։

Երիտասարդ կինը՝ վշտից ցավահար սիրունատես Գայանեն ցավոտ հպարտությամբ է խոսում ամուսնու մասին․
-Շատ բարի էր, ուշադիր, սիրով, հոգատար, ,շատ լավ ամուսին և հրաշալի հայր էր, նաև անչափ ընկերասեր մարդ։
Այն նույն դպրոցում, որտեղ նա է սովորել, բացված է դասասենյակ նրա ու դպրոցի մյուս վաղեմի շրջանավարտների անուններով, ովքեր կրկին զոհվել են 44 օրյա պատերազմ կոչվող գեհենում։

Մեր քաջը հետմահու Արցախի կողմից պարգևատրվել է «Արիության» շքանշանով։
Նյութը՝ «Մերօրյա Հերոսներ» ֆբ էջից
🙏Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս🙏

Կիսվել ձեր ընկերների հետ