Թող բոլոր երեխաները առողջ լինեն…Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:

Վերջին տարիների ցուցանիշները փաստում են’ մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:

2018 թվականից Հայաստանում կատարվում է երեխաների ոսկրածուծի աուտոփոխպատվաստում: 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում’ արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: 2023 թվականին մանկական և մեծահասակների օնկո-հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին և դեռահասներին տրամադրվել է 40 անվանում դեղ, այդ թվում’ ՀՀ-ում չգրանցված դեղեր:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ’ առողջապահության նախարարությունը կարողացել է ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, կենսականորեն անհրաժեշտ դեղեր: 2023 թվականին դեղապահովումը, ըստ հաստատված ուղեցույցներում ընդգրկված դեղերի, կազմում է 95 տոկոս:

Կիսվել ձեր ընկերների հետ