Առաջիկա օրերին նոր երկրաշարժեր կլինեն…զգուշացրել են սեյսմոլոգները

Առաջիկա 3-4 օրվա ընթացքում Թայվանում նոր երկրաշարժեր կարող են տեղի ունենալ, գրում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգներին։

«Առաջիկա 3-4 օրվա ընթացքում կարող են տեղի ունենալ 6,5-ից 7 բալ ուժգնությամբ հետցնցումներ»,- սեյսմոլոգների խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Վիճակագրության համաձայն՝ Հուալիենում ցնցումները տեղի են ունենում ավելի հաճախ, քան կղզու այլ շրջաններում։ 2018 թվականի փետրվարին 6,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը խլել էր 16 մարդու կյանք, ևս 285-ը վիրավորվել էր։

Կիսվել ձեր ընկերների հետ