Հասանովը հանձնարարել է պահպանել Ադրբեջանի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին օպերատիվ իրավիճակը:

Զաքիր Հասանովը հանձնարարել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը և կատարելագործել ծառայողական վիճակը։

Նախարարն ընդգծել է վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացման կարևորությունը։

Կիսվել ձեր ընկերների հետ