«Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ…ի՞նչ են արել շների հետ՝ Արթիկում

aysor.am-ը գրում է. Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։

Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,-գրել է Հարությունյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ