Սարսափ էր…Դեպքի ժամանակ Կրոկուսում հայտնված Սերգեյ Սվետլակովը հրաշքով է ողջ մնացել. նա կապի է դուրս եկել

Մոսկվայում՝ Crocus City Hall համերգասրահում «Պիկնիկ» ռոք խմբի համերգի նախօրեին ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այցելուների թվում էր հեռուստահաղորդավար և կատակերգու Սերգեյ Սվետլակովը։ Նա «Պիկնիկի» մեծ երկրպագուն է և աշխատում է բաց չթողնել նրանց ոչ մի համերգ։

Ողբերգությունից մի քանի ժամ անց նա երկրպագուներին հայտնել է, որ իր և իր ընտանիքի հետ ամեն ինչ լավ է. «Մենք ողջ ենք… Առողջություն բոլորին: Ցավակցում եմ բոլոր տուժածներին… Սարսափ էր»,- գրել է արտիստն իր տելեգրամյան ալիքում։

Կիսվել ձեր ընկերների հետ