Ֆրանսիան հաղթեց Պորտուգալիային․ Ռոնալդուի և Պեպեի վերջին «Եվրո»-ն

Ֆրանսիան 11 մետրանոց հարվածաշարով 5-3 հաղթեց Պորտուգալիային։ Սա դարձավ Ռոնալդուի և Պեպեի վերջին «Եվրո»-ն։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ։

Պորտուգալացիների կազմից վրիպեց հարձակվող Ժոաու Ֆելիշը․ նրա հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

«Կապույտների» հաղթական հարվածն իրականացրեց պաշտպան Տեո Էռնանդեսը։

Հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է հանդիպման խաղացող։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Իսպանիային, որն ավելի վաղ լրացուցիչ ժամանակում 2-1 հաղթել էր Գերմանիային։

11 մետրանոց հարվածաշարի տեսանյութն այստեղ

Կիսվել ձեր ընկերների հետ