Կանայք բիզնեսում» հաղորդման հյուրը «Ֆարմ Էտալոն» և «Ֆարմ էտալոն պլյուս» դեղագործական ընկերությունների հիմնադիր Մերի Գևորգյանն է: Զրույցի ընցաքում խոսվեց մարդկանց`դեղորայքի չարաշահման, սպալ դեղորայք ընդունելու վնասների և էլեկտրոնային դեղատոմսի կարևոր դերի մասին:
Մերիի խոսքով`մեր երկրում, մեր հարևանները կատարում են լուրջ բժիշկների դեր, ուստի հարևանի խորհրդով բուժառուն կարող է գնալ և գնել հակաբիոտիկ, օգտագործել, սակայն ինչպես Մերին է նշում`հակաբիոտիկ օգտագործելով, այդ մանրէները ոչնչացնելով, հարցին լուծում չի տրվում: Այդ մանրէները մուտացիայի են ենթարկվում, վերափոխվում և հաջորդ անգամ այդ հակաբիոտիկն այլևս նրանց «սպանել» չի կարող:
Մերիի խոսքով`սխալ ժամանակ սխալ հակաբիոտիկ ընդունելով, հնարավոր է մի օր իսկապես մարդն ունենա հակաբիոտիկի կարիք, սակայան ժամանակին դեղորայքի չարաշահումը այլևս հնարավորություն չի տա դրական արդյունք գրանցել:
https://youtu.be/4erCYgbWnCg?si=367R6mWHlBo9ZwqO
Մերիի խոսքով`էլեկտրոնային դեղատոմսը ճիշտ էր, քանի որ մարդիկ մի փոքր հարբուխ ունենալու դեպքում էլ ընտրում են հակաբիոտիկ, իսկ պատկերն արդեն պարզ է:Հարբուխի ժամանակ հակաբիոտիկ են խմում`չգիտակցելով, որ թոքաբորբի ժամանակ նույն դեղն այլևս չի օգնի:
Հաղորդավարուհին նշեց, որ ամեն դեպքում մենք ապրում են Հայաստանում, որտեղ պատեհ-անպատեհ մարդիկ օգտագործում են իրենց ծանոթությունը, հետևաբար դեղատների շատ աշխատողներ էլ կառաջարկեն գնել իրենց մոտից դեղորայք`առանց դեղատոմսի:
Մերիի համոզմամբ`հարցը պետք է հսկվի Առողջապահության նախարարության կողմից և հավելեց, որ սա 21-րդ դարի ճիշտ ալիք է, որին պետք է հետևել:
Մերի Գևորգյանը նշեց, որ ինքը հետևում է արտասահմանյան տենդենցներին և փորձում է դրանք տեղայնացնել մեզ մոտ: Մերին զրույցի վերջում ևս մեկ անգամ հավելեց`ցանկացած բժշկության ճյուղի մեջ կյանքի հարց կա, այդ իսկ պատճառով բուժառուն չպետք է ինքն իրեն դեղ նշանակի և օգտագործի`այդ ամենը պետք է լինի բացառպես բժշկի խորհրդով և դուրս գրած դեղատոմսով: