Այդ մի երեխան ունեին…Մայրը և երեխան մահացել են, հայրը ծանր վիճակում է․ Նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Սյունիքի մարզում երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 4 քաղաքացիները ազգականներ էին, ապրում էին Ջերմուկում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը։

«Առավոտ շուտ ընտանիքով գնում էին Իրան, բայց ճանապարհին նման ողբերգական վթար եղավ։

Մեքենայում եղել են հայրը, մայրը, իրենց 11-ամյա տղան և նրանց ազգականներից 2 հոգի՝ ամուսիններ։ Ավտոմեքենան վարել է ընտանիքի հայրը՝ Կարենը, նա հիմա հիվանդանոցում է գտնվում, վիճակը ծանր է։ Կինը, երեխան ու ազգականները մահացել են։

Կարենը Հերհեր գյուղից է, բայց ապրում էին Ջերմուկում, այդ մի երեխան ունեին, այնքան շատ էին սիրում, ուր գնում էին, երեխային իրենց հետ տանում էին»,- ասաց Ջերմուկի բնակիչը։

Կիսվել ձեր ընկերների հետ