Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ՀՀ տարբեր մարզերից։
Սուրենյանի հրապարակման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ձյան բարձրությունը հասնում է 50 սմ-ի։
Սուրենյանը լուսանկար է հրապարակել նաև Ճամբարակ գյուղից՝ լուսանկարին կից գրելով․ «Գիժ մարտ, 40սմ ձյուն Ճամբարակում»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ նաև լուսանկար է հրապարակել Կոտայքի մարզի Բուժական գյուղից, ինչպես նաև տեսանյութ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղից: