Սպարապետի ծնունդ է, ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
«Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար, անհարմար է, Եռաբլուրում ենք, թողեք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունդը շնորհավորելու»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ ինքն ասյօր աջակցում է մի իշխանության, որը «թաղել» է Վազգեն Սարգսյանի ժառանգած Արցախը, Արամ Սարգսյանն ի պատասխան ասաց․
«Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել կամ կամ չհամաձայնել, թե ով է և երբ էր թաղում, երբ 5000-ով քո նմանները քվե էին առնում»։