Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել էին «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով մահացել է 6 մարդ։

Մահացածների թվում են նույն ընտանիքի 4 անդամ։ 5 երեխաներից երկուսը, նրանց հայրը և տատիկը։ Բժիշկները շարունակում են պայքարել 28-ամյա մայրիկի և երեք երեխաների կյանքի համար, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է բավականին ծանր։

Այսօր Ջրառատում վերջին հրաժեշտ են տալիս ավտովթարից մահացած ընտանիքի 4 անդամներին։

Տեսանյութը ստորև

Կիսվել ձեր ընկերների հետ