Մահացել է Աշոտ Ղևոնդյանը…նա սիրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ավագ եղբայրն էր

74 տարեկան հասակում մահացել է ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը։ Այս մասին գրել է Կարեն Քոչարյանը։

«Ցավալի լուր: 74 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր լավ բարեկամ, վիրտուոզ-ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը, ով նաև տաղանդավոր և սիրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ավագ եղբայրն էր:

Այժմ նրանք կրկին միասին են:

Աստված հոգիդ լուսավորի, Աշոտ ջան»,- գրել է նա։

Կիսվել ձեր ընկերների հետ