Երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է. երգիչը կդառնար 49 տարեկան:
Արա Մարտիրոսյանը ծնվել է Երևանում, 1977 թվականի հունիսի 3-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Դրան զուգահեռ երաժշտական կրթություն է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջիի դաշնամուրային բաժնում, որն էլ ավարտել է 1998 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Երգի պետական թատրոն։ Երգչի առաջին տեսահոլովակը նկարահանվել է 1999 թվականին։ 2002 թվականին թողարկվել է նրա «Кореша» ալբոմը, որտեղ ընդգրկվել է 10 ռուսերեն երգ։
2004 թվականին Արա Մարտիրոսյանը Նովոռոսիյսկում մասնակցել է «Морской изгиб» փառատոնին և արժանացել մրցանակի։ Նույն թվականին մասնակցել է նաև «Հայաստանի տարվա երգ» մրցույթին։
2001-2005 թվականներին երգել է Երևանի «Օպերա» ակումբում։
2005 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[2]։ Ունի որդի՝ Ալլան Մարտիրոսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանագաներում:
Արա Մարտիրոսյանը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում, 46 տարեկան հասակում։ Պատճառը՝ սրտի կանգ:
ՏԵսանյութը՝ Starnews.am-ի:
