Մենք քեզ ենք ընտրել, քեզ հավանում ենք, ամեն հարցում կողքիդ ենք. Ծավ գյուղի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ծավում կառուցվում է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարևան բնակավայրերի երեխաների համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով տեսանյութ, գրել է Փաշինյանը։

«Ի թիվս այլ հարցերի քննարկեցինք փայտե տնակների փոխարեն Կառավարության կողմից իրականացվող՝ 16 մլն դրամի շրջանակում անհատական բնակ

ելի տներ կառուցելու հնարավորությունը»,- տեղեկացնում է վարչապետ Փաշինյանը։

Հրապարակված տեսանյութում բնակիչները ջերմ դիմավորում են Փաշինյանին։

«Մեր սիրած ղեկավարն ես», «Մեր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են», «Ամեն հարցում կողքիդ ենք»,-նշում են գյուղացիները։

Կիսվել ձեր ընկերների հետ