37-տոննանոց գազի ցիստեռնի պայթյունից 7 քաղաքացի է տուժել։ Նրանցից մեկը՝ թեթև այրվածքներով, արդեն տուն է գնացել, 6-ը Այրվածքաբանության ազգային կենտրոնում են՝ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր:
«Բաժանմունքում գտնվող բուժառուների մոտ ծանրության աստիճանը` մոտավորապես 20-25 տոկոս մակերես այրվածքի և մոտավորապես երկրորդ աստիճանի խորություն: Ռեանիմացիայում գտնվող բուժառուների մոտ ունենք 60 տոկոս այրվածք, այդ թվում նաև՝ թոքային հյուսվածքի վնասում, և ունենք երրորդ-չորրորդ աստիճանի, այսինքն՝ անգամ ածխացման նշաններ կան, իսկ դա հետագա որոշակի գործողություններ է պահանջում, ծայրահեղ ծանր են, հիմա կյանքի պայքար է գնում», — «Ազատությանն» ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
