Սիրելի՛ երեխաներ, անհրաժեշտ է պահպանել համացանցային անվտանգության կանոնները․ Կիբեռմարտահրավեր՝ փոքրիկների համար

Սիրելի՛ երեխաներ, անհրաժեշտ է պահպանել համացանցային անվտանգության կանոնները․ Կիբեռմարտահրավեր՝ փոքրիկների համար

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա հաղորդումը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Ներկայացնում ենք մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ համացանցում լինել անվտանգ․

✔️պահպանի՛ր անձնական տվյալները գաղտնի,
✔️ստեղծի՛ր հուսալի գաղտնաբառեր,
✔️մի՛ խուսափիր օգնություն խնդրելուց,
✔️մի՛ սեղմիր անծանոթ հղումների վրա,
✔️եղի՛ր բարեկիրթ համացանցում։

Իսկ հնարավոր վտանգների դեպքում գործում է ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարը՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

Կիսվել ձեր ընկերների հետ