20 օր շարունակ Մարմարիկ համայնքի բնակիչներն ապրում էին հույսով, աղոթքով ու լռությամբ՝ սպասելով փոքրիկ Տիգրանի վերադարձին։ Բայց այսօր, գետի ափին, փրկարարները գտան պատասխանը, որից բոլորը վախենում էին։ Հրաշքի սպասող գյուղին՝՝՝ գետը պատասխանեց: Փոքրիկ Տիգրանին փրկարարները գտան գետում՝ արդեն անշնչացած։ Մարդիկ օրուգիշեր հավատով փնտրում էին նրան անտառներում, գետի ափին, գյուղի անկյուններում՝ մինչև վերջին պահը հուսալով, որ փոքրիկը ողջ է։
