Հայրս մնացել էր գյուղում ու մինչև հիմա ճակատագիրն անհայտ է․ Արամայիս Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»…Փորձում է հարմարվել նոր կյանքին, հեշտ չէ, բայց ուժ են տալիս երեխաները, հատկապես փոքրիկը՝ տղան, որը Հակարին անցել էր մոր որովայնում. տեսանյութ

Հայրս մնացել էր գյուղում ու մինչև հիմա ճակատագիրն անհայտ է․ Արամայիս Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1986 թվականին Արցախի Ասկերնաի շրջանի Ավետարանոց գյուղում։ 2006-ին ավարտել է Ստեփանակերտի Բժշկական ուսումնարանը։ Նույն թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսի զորամասում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում որպես գումարտակի բժիշկ։ 2014-ին տեղափոխվել է Ասկերանի զորամաս, որտեղ էլ 2020-ի սեպտեմբերին դիմավորեց 44-օրյա պատերազմը։ Մինչ այդ Արամայիսը հասցրել էր ավարտել Հայաստանի ագրարային համալսարանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի վեցամսյա դասընթացները։ 44-օրյա պատերազմում Արամայիսը կորցրեց ոչ միայն զինակից ընկերներին , այլև հայրիկին։ «Հայրս մնացել էր գյուղում, դուրս չէր եկել, ու մինչև հիմա ճակատագիրն անհայտ է»,-ասում է Արամայիսը։ 44-օրյայից հետո Ասկերանի զորամասում դասակի հրամանատար նշանակվեց, սա զինվորական վերջին պաշտոնն էր Արցախի պաշտպանության բանակում։ 2023-ի սեպտեմբերին տվեցին վերջին մարտը, հետո եկավ Հակարին անցնելու ժամանակը։ Գրեթե ամբողջ Արցախն այդ օրերին վառելիքի փնտրտուքի մեջ էր, հենց այդ պատճառով էլ Արամայիսը հայտնվեց Հայկազովի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի կիզակետում։ Ծանր վերքերով, կորուստներով ընտանիքի հետ այժմ Երևանում է։ Փորձում է հարմարվել նոր կյանքին, հեշտ չէ, բայց ուժ են տալիս երեխաները, հատկապես փոքրիկը՝ տղան, որը Հակարին անցել էր մոր որովայնում։

Կիսվել ձեր ընկերների հետ