ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոլեջի 17-ամյա ուսանողին կյանքից զրկելուց առաջ մայրը դասղեկին ասել է ուշադիր լինեն․ ինչ վիճակում է դասղեկը գտել աշակերտին. մանրամասներ

Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-անյա տղային կյանքից զրկելուց առաջ մայրը զանգահարել է դասղեկին եւ խնդրել ուշադիր լինեն, խնդիր կա, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: ArmLur.am-ի նկարահանող խումբը Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում է: Զրուցել ենք քոլեջի տնօրենի, սպանված աշակերտի դասղեկ Լիլիթ Համբարձումյանի հետ, որը անձամբ է տղային գտել դանակահարված, խոսեցինք նաև սննդի կետի աշխատակիցների հետ:

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը, որին երեկ են հայտնաբերել իրավապահները Սիսիան քաղաքում վնասել են սպանվածի վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:

Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է: Իրավապահները հայտնաբերել են դանակահարողին եւ նրա հետ քոլեջի տարածքում տղային մահակներով ծեծի ենթարկած մյուս ենթադրյալ հանցագործներին:

Կիսվել ձեր ընկերների հետ