Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ:
Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1990), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման» (1992), որտեղ մարմնավորել է Ստոկմանի որդու դերը, Գ. Գորինի «Քին» (1993)։
18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի (2001-2005)։ Շարունակելով դերասանական գործունեությունը՝ նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը։
2011-2013 թվականներին եղել է «Երևան» կինոստուդիայի տնօրեն։
Ֆիլմեր
«Ոճրագործի ընտանիքը»
2006 թվականին՝ արդեն ավարտած լինելով թատերական ինստիտուտը, Խորեն Լևոնյանը սկիզբ է դնում դերասանական կարիերային։ Նա որպես դերակատարում ունեցավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում՝ ստանձնելով գլխավոր հերոսի ընկերոջ դերը։
«Մի վախեցիր» ֆիլմ, գլխավոր հերոս՝ Արման
2007 «Ոչինչ չի մնա» ֆիլմ, հերոս՝ Արսեն։
2008 «Սպանված աղավնի» ֆիլմ, Նար-Դոսի համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Ռուբեն Թուսյան։
2009 «Տաքսի Էլի լավ ա» կատակերգական կինոնկար, հերոս՝ «Ծանոթ և անծանոթ սեր» նովելում։
2010 «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմ, Րաֆֆու համանուն վեպի մոտիվներով, հերոս՝ Րաֆֆի։
«Համերկրացի» (“Земляк”) ֆիլմ։
2011 «Հինգ հարսնացու» ռուսական ֆիլմ, հերոս՝ Գերմանիայում ծառայող զինվոր Գարիկ։
2012 «Poker.am» ֆիլմ, հերոս՝ քաղաքի ամենալավ պոկեր խաղացող Դավիթ։
2013 «Գարեգին Նժդեհ» ֆիլմ, հերոս՝ Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյան։
«Խաղից դուրս» կրիմինալ դրամա, հերոսներ՝ տարբեր զույգ եղբայրներ, մեկը՝ հանցագործ աշխարհից, մյուսը՝ ոստիկան։
2014 «Անահիտ» մուլտֆիլմ, հերոս՝ Վաչագան արքա
2015 «Մեր սրտի տնակը» (Домик в сердце) ֆիլմ, հերոս՝ վարորդ Արթուր
2015 «Սիրո գործակից» ֆիլմ հերոս` Բագրատ
2016 «3 շաբաթ Երևանում» ֆիլմ
2017 «Եղնիկների կածանը» (15-մասանոց հեռուստասերիալ) հերոս՝ օդաչու Դավիթ։
2018 «Փողոցի շները» (16 մասանոց ֆիլմ) հերոս՝ Ռոբ։
2018 «Հարճը» (գեղարվեստական ֆիլմ) հերոս`Տրդատ
2018 «Ա.Կ.Ա» (գեղարվեստական ֆիլմ) հերոս`Արթուր
2019 «Քաոս» (16 մասանոց ֆիլմ)
2019 «Վերջին ուսուցիչը» (գլխավոր հերոս ` Վահան)
2019 «Թողություն» (գլխավոր հերոս՝ Գաբրիել)
2019 «Անհայտ բաժանորդ» (Էդգար)
2019 «Անատոլիական պատմություն» (Սուլեյման Ղազի)
2019 «Չվերթ N1»
2020 «Անուշ անավարտ օպերա»
2021 «Առաջին սիրո երգը» (Արսեն Վարունց)
2021 <<Դիմակահանդես>> շոու
2022 <<Դիմակահանդես 2>> շոու ծրագիր
2023 «Hotel grand» (Առնո)
Պարգևներ և կոչումներ
2012 թվականի հունվարին Խորեն Լևոնյանը նշանակվեց «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ ստուդիայում իրականացվում են հին ժապավենների վերականգնման, ֆիլմերի և հաղորդումների թվայնացման աշխատանքներ։ 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։
Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանակաբաշխությանը Խորեն Լևոնյանը հաղթող ճանաչվեց «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում դերակատարության համար[4][5]։
Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը[2]։
