«Աղջիկ ջան, թաղում եմ էթում, կարա՞ս էն յան էթաս». Քասախում մեքենան մայթի վրայով անցավ. տեսանյութ

news.am-ը գրում է. Երեւան-Աշտարակ մայրուղին այս պահին փակ է. բողոքի ակցիայի են դուրս եկել Քասախ բնակավայրի բնակիչները, որոնք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանի հետ:

Ավտոմեքենաներից մեկը բարձրացավ մայթի վրա, որ կարողանա շրջանցել փողոցը փակածներին:

Լրագրողի դիտարկմանը, որ երթեւեկության կանոններն է խախտում, հնչեց պատասխան. «Աղջիկ ջան, թաղում եմ էթում, կարա՞ս էն յան էթաս»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ