Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից հատվածում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց

Ընթերցողը NEWS.am-ի խմբագրություն տեսանյութ է ուղարկել եւ հայտնել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից հատվածում:

Հրդեհը բռնկվել է 19:00-ի մոտ, Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Այրվել է խոտածածկ տարածք, հիմնականում՝ եղեգ։

Ըստ ականատեսի՝ հրդեհը բավականին ուժգին էր եւ տեսանելի էր մի քանի հարյուր մետր հեռավորությունից:

Կիսվել ձեր ընկերների հետ