Ճաշի կաթսայի ընկնելու հետեւանքով այրվածքներ ստացած 1,5 տարեկան երեխաները հոսպիտալացվել են, քանի որ այրվածքների ծավալն ավելի մեծ է, քան նրանց ավագ եղբոր՝ 3-ամյա տղայի մոտ։ Վերջինս բուժումը կստանա տնային պայմաններում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբան Աշոտ Օգանեսովը։
«Փոքրիկներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար։ Նրանցից 3 տարեկան տղան տանն է շարունակում բուժումը, իսկ եղբայրները բժշկական կենտրոնում են , քանի որ այրվածքների ծավալը մեծ է, առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ են ստացել երեխաներ , մի տղայի մոտ այրվածքների ծավալը 10 % է, մյուսի մոտ՝ 20 % ից ավելի»,- մանրամասնեց վնասվածքաբանը։
Արդեն հայտնել ենք, որ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2,5 ամյա Հ․ Հ․-ին, «ձախ վերին վերջույթի միջին 3-ի այրվածք» ախտորոշմամբ 1,5-ամյա Լ․ Հ․-ին և «Գոտկային շրջանի և վերին շրթունքի ջերմային այրվածք» ախտորոշմամբ 1,5 ամյա Մ․ Հ․-ին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: