1 զոհ և 3 վիրավոր. վթար` Երևան-Սևան ճանապարհին

Մարտի 8-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհին հայտնված շանը հարվածելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. հայտնում են ոստիկանությունից։

 

Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 26-ամյա Գևորգ Ղ․-ն, մահացել է։

 

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել ձեր ընկերների հետ