Այս մասին հրապարակել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։ Խորին ցավակցություն ենք հայտնում բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն։
Ըստ նախնական տվյալների, ինչպես նաև բժշկուհու կոլեգաների խոսքերով, Միլենա Սուքիասյանը մահացել է քաղցկեղից ՝ ծանր հիվանդությունից։ Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։
Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։
