Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Կիսվել ձեր ընկերների հետ