Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին, շնչառական ճգնաժամ չի ապրել. հայտնում է vaticannews.va կայքը։
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տեղեկատվության՝ նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ։ Հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ կաթոլիկների հովվապետը սթափ է։ Կիրակի առավոտյան Հռոմի պապը հիվանդանոցում մասնակցել է Սուրբ Պատարագին՝ հոսպիտալացման այս օրերին իրեն խնամողների հետ։