Վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան «Գազել»-ն-ը…ինչպե՞ս են յոթ վիրավnրները

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Ա․ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Ն․ Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ի տեղեկություններով՝ հենց այս պահին էլ յոթ վիրավորները հետազոտություն են անցնում բժշկական կենտրոնում։

«Նրանց բոլորի վիճակն էլ բավարար է։ Կյանքին վտանգ սպառնացող խնդրով պացիենտ չունենք»,- մեզ հետ զրույցում ասացին «Սևան» ԲԿ-ից։

Կիսվել ձեր ընկերների հետ