Ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Կիսվել ձեր ընկերների հետ