Սպառնացել է պայթեցնել բանկը…ո՞վ է Աբովյանում նռնակով բանկ մտած տղամարդը….մանրամասներ. տեսանյութ

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։ Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։ 1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել ձեր ընկերների հետ