Hayastan.news-ը Գագիկ Ծառուկյանին հարցեր է ուղղել քաղաքացիներին մտահոգող խնդրիների ու սոցիալական բողոքի ակցիաների մասին․
— Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Երևանում ամեն օր տեղի են ունենում սոցիալական տարբեր բողոքի ակցիաներ՝ տրանսպորտի, հարկերի շուրջ, և այլն։ Ինչի՞ մասին է սա խոսում, և ո՞ւր կարող է տանել այս ընթացքը։
— Նախ մի ճշգրտում. բողոքի ակցիաները միայն Երևանում չեն, դրանք Հայաստանի տարբեր անկյուններում են։ Եվ խնդիրներն էլ միայն Երևանի սահմաններում չեն։ Դրանք վերաբերում են նաև 4 անգամ թանկացող գույքահարկին, աղբահանության վճարների էական բարձրացմանը, մարզերում կենդանիների մորթի և մսի վաճառքի գործընթացին, և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության։ Մարդկանց ձայնը պետք է լսել։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
