Այսօր Սյունիքում կազմակերպվել էր ձմեռային զորակոչի հերթական հավաքը, և Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացավ ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնող կապանցի ու քաջարանցի նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը։
💬Հոգևոր հայրերի օրհնության խոսքից հետո տղաներին ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ նրանց բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից։
💬Զորակոչիկներին բարեմաղթանքներ հղեցին ու բարի երթ մաղթեցին նաև Քաջարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, մարզի զինվորական կոմիսար գնդապետ Հարությունյանը, ԵԿՄ անդամներից։
💬Արարողությունը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական կատարումներով, որից հետո նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։
