«Ձեր ականջին օղ արեք. մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը պարտավորություն ունի միայն հայ ժողովրդի առջև։ Այդ մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին՝ ստանձնե՞լ է արդյոք Ալիևի առաջ պարտավորություն՝ երկրի ներսում «ռևանշիզմի» դեմ :

 

«Ուրեմն, ես ձեզ ասեմ՝ երկրագնդի վրա չկա որևէ ուրիշ սուբյեկտ, որի առաջ ես պարտավորություն ունենամ»,- ասաց նա։

 

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմադիրները «մայակներ» են պահում Ադրբեջանի համար, թե որտեղ է պետք խփել։

 

«Ես, բացի ՀՀ քաղաքացուց, ուրիշ որևէ մեկի առաջ պարտավորություն չունեմ, ձեր ականջին օղ արեք։ Մյուս անգամ չհամարձակվեք գաք էստեղ, տակից, գլխից դուրս տաք»,- հունից դուրս եկավ Փաշինյանը։

 

Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, ՔՊ-ականներն ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվի մեջ մտան։

Կիսվել ձեր ընկերների հետ