Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 68-ամյա Սվետլանա Օ․-ի դին
![]()
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 68-ամյա կինն ինքնասպանություն է գործել՝ 9-րդ հարկից իրեն ցած նետելով։
