Starnews.am-ը գրում է․
«Սրտի տանիքներով »հաղորդմանն այս անգամ հյուրընկալել էր Գրիգոր Դանիելյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։
Հաղորդման սկզբում Դանիելյանը խոսեց համացանցի մասին.
«Համացանցն ունին իր լավ և վատ կողմերը։Սա մարդկանց սառեցրել է, էմոցիաներ է սառեցրել,հարաբերությունը։
Քեզ թվում է ,թե դու այդ մարդու հետ կապի մեջ ես ,բայց դա քեզ է թվում:Թատերական կրթություն չունեմ ,իմը տնտեսագիտություննա եղել և մաթեմաթիկական մտածելակերպ ունեմ։ Էմոցիաները գերակշռող չեն և չեն խանգարում ։Երբ որ ասում ես` այսինչ բանը պիտի անեմ, պիտի քո առջև դնես նպատակ և հասնես դրան։Երբ որ սկսես գնալ նպատակիդ ետևից, քո ճանապարհին խոչընդոտներ են լինելու,շատերը խանգարելու են քեզ՝ անգամ հարազատ մարդիկ ամեն ինչ անելու են ,որ չհասնես այդ կետին։Հարկավոր է մի լավ գերանդի ,որ փրթելով առաջ գնաս։Դա բավականին դժվար է ,տանում է առողջությունդ,նյարդերդ։Ես այսպիսի մի քաղաքականություն եմ վարում` եթե ինչ-որ մի- բան քեզ նյարդայնացնում է, չպիտի նյադայնանաս։Եթե կա խնդիր, ուրեմն կա լուծում։ Լուծման ճանապարհները տարբեր են, բայց լուծում միշտ կա։Հետևաբար ինչի՞ նյարդայնանալ ,լարվել,անհանգստանալ։Ես փորձում եմ ամեն ինչին ադեկվատ մոտենալ։
Երբ ընկնում ես աշխատանքային պրոցեսի մեջ, մտածում ես այս բանը պիտի անես և անում ես։ Արդեն երազանքներ չեն ՝նպատակներ են։
Հռիփսիմեն իմ կյանքի լոկոմոտիվն է,առաջ տանող մարդը,հավատ ներշնչողն է իմ և իմ հաջողության թալիսմանը։Իր` իմ կյանք հայտնվելուց հետո, իմ հաջողությունները բացվեցին։Մինչև դա կար իմ աշխատասիրությունը ,տաղանդ չեմ ասում,որովհետև ես ինձ չեմ կարծում տաղանդավոր մարդ, զուտ պետք է մարդն աշխատասեր լինի։
Ես քանի որ դասավանդում եմ` իմ երեխաներին ասում եմ ,որ կյանքումս հանդիպել եմ 98%տաղանդով 2%աշխատասիրությամբ մարդկանց, հետևաբար նաև 98% ծուլությամբ, որովհետև տաղանդը ծուլություն է։ Տաղանդավոր մարդիկ ծույլ են»։
Գրիգոր Դանիելյանը խոսեց իր և կնոջ հանդիպումից.
Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ
