2 տարի առաջ այս օրը Ազատի «զորամասի» հրդեհից զոհվեց 15 զինծառայող: 2 տարի է չեն կարողանում պարզել մեղավորներին ու պատճառները: Կամ էլ փորձում են թաքցնել իրենց հանցավոր անփութությունը:
Մենակ էն, որ զինվորներին նորմալ պայմանների փոխարեն ինչ որ լքված տան մեջ էին տեղավորել, անունն էլ դրել կացարան, դա արդեն փնթիություն էր:
Հոգիներիդ հանգստություն, տղերք ջան: Երևի կգա օրը, որ ձեր մահվան իրական մեղավորներն ու դրանց թաքցնողները կպարզվեն ու կպատժվեն: