Հայաստանում կլինի 2 տարբեր օդերևութաբանական երևույթներ. Գագիկ Սուրենյանը ՝ եղանակի մասին. ի՞նչ է սպասվում

Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Կիսվել ձեր ընկերների հետ